Դեյան Ստանկովիչը արգելափակել է Տիկնիզյանի տրանսֆերը Ռուսաստան
Սպորտ
Բելգրադյան ակումբի գլխավոր տնօրեն Զվեզդան Թերզիչը հայտնել է, որ ռուսական ակումբներից մեկը պատրաստ է եղել Տիկնիզյանի համար վճարել 5,5 միլիոն եվրո, սակայն թիմի մարզիչը պնդել է, որ ֆուտբոլիստը մնա թիմում:
«Մենք Ռուսաստանից 5,5 մլն եվրոյի առաջարկ ունենք։ Ես ակումբի անունը չեմ տա։ Ստանկովիչը բառացիորեն աղաչում էր ինձ՝ ասելով՝ Թերզա, ի սեր Աստծո, ձեռք մի տուր Տիկնիզյանին՝ նրա էներգիան, նրա աշխատասիրությունը»,- Թերզիչի խոսքը մեջբերել է Mondo- ն:
Դեյան Ստանկովիչը հաստատել է, որ խնդրել է ղեկավարությանը փոփոխություններ չմտցնել թիմի ներկայիս կազմում: Նրա խոսքով՝ «Ցրվենա Զվեզդան» ունի բավականին ուժեղ և հավասարակշռված կազմ, որը կարող է լուծել ամենաբարձր խնդիրները ինչպես ներքին ասպարեզում, այնպես էլ եվրագավաթներում:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Կրասնոդարն» է ցանկանկացել է ձեռք բերել Տիկնիզյանին և տրանսֆերն իրականացնել հենց այս ձմռանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը