«Ինտեր»-ը հաղթել է «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման
Սպորտ
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Բոլոնիա»-ին:
Միլանյան ակումբին հաջողվել է 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Պյոտր Զելինսկին, Լաուտարո Մարտինեսն ու Մարկուս Տյուրամը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 66-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է և ունի 39 միավոր: 38 միավորով երկրորդ տեղում «Միլան»-ն է:


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը