Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
Արտակարգ Պատահար
Հունվարի 4-ին, ժամը 21։26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ափնագյուղ գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գազալցակայանում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։05-ին, մարվել՝ 22։15-ին։ Այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենան և գազի լիցքավորման ապարատը։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի լիցքավորման մյուս ապարատներ


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը