Վայոց Ձորի մարզպետին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությանը, Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Լեքս Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ին մաքսային արտոնություն տրվեց
Քաղաքական
«Ջերմուկ գրուպ» ընկերությունը կառավարության այսօրվա նիստում մաքսային արտոնություն ստացավ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների համար։
Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Վայոց Ձորի մարզում։ Հիմնական միջոցների ձեռքբերման համար կատարվելու է 224,4 մլն դրամի ներդրում, իսկ պետության կողմից տրամադրվող մաքսատուրքի արտոնությունը գնահատվում է շուրջ 18 մլն դրամ։
Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Նշենք, որ «Ջերմուկ գրուպը» պատկանում է Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանին։
Մեկ այլ որոշմամբ 2 մլրդ դրամ մաքսատուրքից ազատվելու արտոնություն տրամադրվեց գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Լեքս Տոբակո Քոմփանի» ՍՊԸ–ի կողմից ներմուծվող հումքի համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)