Ֆոն դեր Լեյենին մեղադրանք են առաջադրել
Աշխարհ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարող է գաղտնի պահել հեռախոսային խոսակցություններն ու պաշտպանական կոնցեռնների հետ նամակագրությունը։ Քաղաքական գործիչը դրանց մասին չի հայտնել Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո դե Մազիի հարցմանն ի պատասխան, փոխանցում է RIA Novosti-ն:
«Պատասխան նամակում հիշատակվում են միայն մի քանի առանձին հանդիպումներ և ազատորեն հղում է տրվում թափանցիկության գրանցամատյանին, մամուլի հաղորդագրություններին և սոցիալական ցանցերին, սակայն հեռախոսային խոսակցությունների և տեքստային նամակագրության վերաբերյալ հարցերը մնացել են անպատասխան», - ասված է հայցադիմումի կրճատ տարբերակում:
Այնուհետև նշվում է, որ դե Մազին իր առաջին հարցումն ուղարկել է անցյալ տարվա մարտի կեսերին, և դրա պատասխանը ստացել է միայն հոկտեմբերին ։ ԵՀ-ի նամակը չի համապատասխանում թափանցիկության չափանիշներին, ասվում է փաստաթղթում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)