Վենեսուելան միայն ամերիկյան արտադրանք կգնի. Թրամփ
ԱՄՆ
Վենեսուելան նոր նավթային համաձայնագրից ստացված եկամուտներով կգնի միայն ամերիկյան արտադրանք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է իր TruthSocial սոցիալական ցանցի էջում։
«Ես հենց նոր տեղեկացա, որ Վենեսուելան մեր նոր նավթային համաձայնագրից ստացված եկամուտներով կգնի միայն ԱՄՆ-ում արտադրված արտադրանք», - գրել է նա։
Սպիտակ տան ղեկավարը մանրամասնել է, որ դա, ի թիվս այլ բաների, ներառում է նաև ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք, դեղորայք և էներգետիկ սարքավորումներ։
«Այլ կերպ ասած` Վենեսուելան հանձնառու է ԱՄՆ-ի հետ գործարքներ կնքել` որպես իր հիմնական առևտրային գործընկեր», - նշել է նա։
Թրամփը հավելել է, որ «սա իմաստուն ընտրություն է և շատ լավ բան» երկու երկրների ժողովուրդների համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)