Թրամփը «կանաչ լույս է վառել» Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։
Քաղաքական գործիչը նշել է, որ «արդյունավետ» հանդիպում է ունեցել ամերիկացի առաջնորդի հետ, որից հետո վերջինս կանաչ լույս է վառել Ռուսաստանի դեմ երկկուսակցական պատժամիջոցների օրինագծի համար: Գրեհեմը հիշեցրել է, որ այս փաստաթղթի վրա աշխատել է ամիսներ շարունակ սենատոր Ռիչարդ Բլումենտալի և «շատ ուրիշների» հետ։
Հանրապետականը նաև նշել է, որ ակնկալում է «ուժեղ» երկկուսակցական քվեարկություն: Նա նաև հույս է հայտնել, որ այն տեղի կունենա հաջորդ շաբաթ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)