Թրամփը նկարագրել է սեփական «Դոնրոյի դոկտրինը»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նկարագրել է սեփական «Դոնրոյի դոկտրինը»:
Քաղաքական գործչի խոսքով՝ Մոնրոյի դոկտրինն իր պատվին վերանվանվել է Դոնրոյի դոկտրինի։ Ամերիկյան արտաքին քաղաքական կուրսը ենթադրում է անվտանգության ապահովում Արևմտյան կիսագնդում։
«Ես այն այդպես չեմ անվանել, բայց նրանք դա անվանում են «Դոնրոյի դոկտրին», որն ըստ էության ապահովում է աշխարհի այս հատվածի անվտանգությունը: Դա բավականին պարզ է․ մենք չենք ցանկանում, որ թմրանյութը հասնի մեր երկիր։ Մենք չենք ցանկանում, որ վատ մարդիկ գան մեր երկիր», - ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)