Միքայել ու Բագրատ Սրբազանների գործերով դատախազն ազատվել է աշխատանքից
Իրավունք
Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործերով մեղադրող դատախազ Արմեն Բաղդասարյանն ազատվել է պաշտոնից։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համապատասխան հրամանագիրը ստորագրել է հունվարի 7-ին։
«ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանին ազատել պաշտոնից»»,- նշվում է հրամանագրում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)