Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերի թիվը հասել է 11-ի
ԱՄՆ
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտում գտնվող ամերիկյան ռազմածովային խումբն ընդլայնվել է՝ հասնելով 11 մարտանավի:
Ինչպես հաղորդում է New York Post թերթը, ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազմածովային խումբը կազմված է 10 նավից։
Ներկայում Արաբական ծովում՝ Օմանի մերձակայքում, ամերիկյան ավիակիր հարվածային խումբն է՝ բաղկացած USS Abraham Lincoln ատոմային ավիակրից և երեք USS Spruance, USS Michael Murphy և USS Frank Petersen էսկադրային ականակրից։
Նավերը գտնվում են Իրանի հարավ-արևելյան ափից մոտավորապես 750 կիլոմետր հեռավորության վրա։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից