Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ» Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրա Սովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուց Հայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունը Անվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիք Telegram-ը կրկին հայտնվել է App Store-ում 51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Օգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Դաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին 

Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բոսնիա և Հերցեգովինայի արտակարգ և լիազոր դեսպանը

Քաղաքական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բոսնիա և Հերցեգովինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Օրլիչը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության զգալի, սակայն դեռևս լիովին չիրացված ներուժ։ Նախագահը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեության ընթացքում հնարավոր կլինի նոր մակարդակի հասցնել երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով, որ փոխադարձ պատրաստակամության և հետևողական աշխատանքի պարագայում երկրներն ունեն հարաբերությունների զարգացման լայն հնարավորություններ և բազմաթիվ անելիքներ։

Իվան Օրլիչը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ խոսքերի և ընդունելության համար՝ ընդգծելով իր և իր երկրի բարձր գնահատանքը Հայաստանի նկատմամբ։ Դեսպանը նշել է, որ Երևանից իր առաջին տպավորությունները շատ դրական են՝ հավելելով, որ երկու ժողովուրդներն ու քաղաքները բազմաթիվ նմանություններ ունեն։

Հանդիպման ընթացքում դրականորեն ընդգծվել է նաև միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի արդյունավետ համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչի շրջանակում նշվել է, որ առկա է համագործակցության մեծ ներուժ կրթության, բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի, ինչպես նաև այլ ոլորտներում։

Կողմերը կարևորել են փոխայցելությունների ակտիվացումը՝ հատուկ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտությանը նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ որպես միջպետական հարաբերությունների խորացման արդյունավետ միջոց։

Միաժամանակ անդրադարձ է կատարվել մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրինացման անհրաժեշտությանը՝ նշելով, որ ուղիղ ավիաթռիչքների ներդրման պարագայում դա կնպաստի երկու երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնմանը, միմյանց ավելի լավ ճանաչելուն, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտմանը, այդ թվում՝ գործարար միջավայրում կապերի և համագործակցության ակտիվացմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ»Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրաՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցՀայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունըԱնվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիքԻսպանիան հայտարարել է Սեուտա միգրանտների ներթափանցման լիակատար դադարեցման մասինTelegram-ը կրկին հայտնվել է App Store-ում51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Մարոկկոյի անվտանգության ուժերը չեն խոչընդոտել սահմանը հատող միգրանտներինՕգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Վաշինգտոնը ևս 1.4 միլիարդ դոլար կծախսի Ազգային գվարդիայի վրա․ WPԴաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Նավթի գները կտրուկ անկում են ապրել Իրանի հետ գործարքի մասին ԱՄՆ հայտարարությունից հետոՄարոկկոյից Իսպանիա է մտել մոտ 72,000 ներգաղթյալՕգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրEl Pais. Իսպանիան աշխատանքից ազատել է Սեուտայում միգրանտների թվի մասին հաղորդած աշխատակցինՌուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ ՆԱՏՕ-ն կարող է միջուկային զենք տեղակայել ՖինլանդիայումԻսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ առաջարկված նախագծին. Նեթանյահու Եվրահանձնաժողովը կձգտի Ռուսաստանից էներգակիրների մատակարարման լիակատար արգելք սահմանել՝ չնայած դեֆիցիտինՍպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել Սովորական ասեղը կարող է փրկել ինսուլտի ժամանակ մարդու կյանքը Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի ԱՄՆ-ում թոշակառուն ուղղաթիռով խանութ է ժամանել՝ խցանումներից խուսափելու համարՊատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար100 հեկտար անտառ՝ կրակի մեջ. Նիդերլանդներում արտակարգ իրավիճակ է Բեսենթ. ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Գերմանիայում կրճատվել է գարեջրի գործարանների թիվը Փաշինյանը ո՞նց առանց արյուն հեղափոխություն արեց, դուք չե՞ք կարում.Ղուկասյան (տեսանյութ) Հարավային Կորեայում ութ ուսանող է ձերբակալվել ամերիկյան բազա ներխուժելու համարՄոսկվայի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զոհեր կան․ Չեխովի ղեկավարը չգիտեր՝ ինչու չեն միացել տագնապի ազդանշանները Հնդկաստանը հրավերներ է ուղարկել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համարԶելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար «Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph Կատարը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորման գործում25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Ինչո՞ւ շտապեց ԱՆ-ն՝ առողջապահական ապահովագրության ներդրման հարցում ՀԷՑ-ը լայնածավալ հոսանքազրկումների մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի մրցաշարի է մասնակցել Իսպանիան Սեուտա հասած անօրինական միգրանտների մեծ մասին վերադարձրել է Մարոկկո Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ամենադիտված