Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ին Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո 

Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵ նախարարություն․ ինչ են քննարկել

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։

Նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵ նախարարության կողմից 2025 թ.-ի գործունեության առաջնահերթ ուղղությունները և կատարված աշխատանքները։ Դավիթ Խուդաթյանն անդրադարձել է նախարարության թվայնացման օրակարգին և ներկայացրել 2025 թվականին այդ ուղղությամբ կատարված աշխատանքները։ Ըստ նախարարի՝ ամբողջությամբ թվայնացվել է Պետական գույքի աճուրդների գործընթացը, գործարկվել է e-auctions.am կայքը և 2025թ-ին իրականացվել է 2514 աճուրդ և օտարվել է 545 միավոր անշարժ և շարժական գույք։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից Ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների թույլտվությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ կատարվում է էլեկտրոնային տարբերակով։ Այդ նպատակով գործարկվել է transport.e-gov.am կայքը։ Տրամադրվել է 145 թույլտվություն։

«Տեսել եմ» թվային հարթակի և բջջային հավելվածի միջոցով քաղաքացիներին հնարավորություն է տրվել համայնքապետարաններին և ՏԿԵՆ-ին  հաղորդելու համայնքներում առկա խնդիրների մասին։

Teselem.am հավելվածի ներբեռնումների թիվը գերազանցում է 10 հազարը, իսկ բարձրաձայնված խնդիրների թիվը՝ շուրջ  1800։

Arm roads info բջջային հավելվածի միջոցով էլ այժմ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի արձանագրել և բարձրաձայնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքների հետ կապված թերությունների մասին։

Նախարարն անդրադարձել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարում» ծրագրին։  Հրազդան համայնքում կառուցվել է հանրապետությունում առաջին սանիտարական նորմերին համապատասխան աղբավայրը, որը շահագործվում է հուլիս ամսից և այս պահին աղբահանության ծառայություններ է  մատուցվում 10 համայնքների շուրջ 300 հազար բնակչության, և օրական մոտ 100 տոննա աղբ տեղափոխվում է Հրազդանի աղբավայր։ Մշակվել է հանրապետության 8 մարզերի աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման ծրագիրը։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ինչպիսի՞ հետևություններ ունեն նախարարությունում, ինչպե՞ս է աշխատում համակարգը։ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ծրագիրը նախատեսված է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 16 համայնքների համար, ներկայումս 10 համայնքների 71 բնակավայրերում իրականացվում է աղբահանությունն այդ համակարգով։

 «Մյուսների մասով փոխաբեռնման կայանները պատրաստ են, տեխնիկան մատակարարված է, առաջիկայում գործընթացը կիրականացվի նաև մյուս համայնքներում։ Համակարգն այս պահին գործում է 70 տոկոսով։ Նոր համակարգով աղբահանությունն իրականացվում է շատ ավելի լավ, քան երբևէ իրականացվել է, նույնը վերաբերում է նաև աղբավայրին․ գոյություն ունեցող աղբավայրն ընդհանրապես կապ չունի նախկինում եղած աղբավայրերի հետ։ Այս պահին տպավորությունները լավն են»,– ասել է նախարարը։

Վարչապետը հարցրել է նաև՝ Կառավարության պլանն աղբահանության ոլորտում ինչպիսի՞ն է։ ՏԿԵ նախարարը նշել է, որ իրենց ծրագիրն է՝ հանրապետությունում ունենալ ևս 4 նման համակարգ, որոնցից մեկը կվերաբերի Երևանին։ «Հանրապետության մարզերում ևս երեք այսպիսի աղբավայրերի անհրաժեշտություն կա, ներկայացրել ենք մեր պատկերացումները, տեխնիկական ուսումնասիրության համար հայտարարվել է մրցույթ»,– ասել է նա։  

  Ճանապարհաշինության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում որպես առաջնահերթ ուղղություններ նախատեսվել են Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի առանձին հատվածների շինարարական աշխատանքներին և մրցույթների հայտարարմանն ուղղված միջոցառումները։ Ավարտվել է Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի շինարարությունը: Սիսիան-Քաջարան ճանապարհի ենթահատվածների շինարարական աշխատանքների, Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի աշխատանքները գտնվում են մեկնարկային տարբեր փուլերում։ Միաժամանակ նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է շուրջ 504,5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում, միջին նորոգում, կառուցում և վերակառուցում։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ճանապարհների, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ծրագրի հետ կապված կարգավորումներին։ «Վթարների և այլնի հետևանքով կողնակների շարքից դուրս գալուց հետո վերականգնելու պրոցեսն ինչպիսի՞ն է, որովհետև լինում են, որ օրինակ՝ մի հատվածում վթար է եղել, ջարդվել է կողնակը, անցնում ես՝ մեկ՝ նույն է, երկու՝ նույն է, երեք՝ նույն է, չորս՝ նույն է, հինգ՝ նույն է: Այսինքն՝ մենք հստակ սահմանված ընթացակարգ ունե՞նք, ո՞վ պետք է դա անի, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ ընթացքում, ո՞վ է մոնիտորինգն իրականացնում։ Խոսքը Հյուսիս-հարավին չի վերաբերում միայն, չնայած արդեն Հյուսիս-հարավի հատվածներում էլ այդպիսի կտորներ կան, այլ՝ ընդհանրապես ցանկացած ճանապարհի, որովհետև ես զգում եմ, որ այդտեղ ինչ-որ մի բան կամ կարգավորված չէ կամ լավ չի աշխատում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նախարար Խուդաթյանը նշել է, որ վթարների և մյուս դեպքերով պայմանավորված՝ խնդիրների վերականգնումը պետք է իրականացնի ճանապարհը սպասարկող ընկերությունը, Հյուսիս-հարավի դեպքում այդ ընկերությունները կառուցողներն են։

Վարչապետն ընդգծել է, որ նախ  պետք է ունենալ ստանդարտ, պետք է հստակ կանոնակարգել, վնասվել է՝ պետք է ծավալի հետ փոխկապակցվածության մեջ  հստակ ժամկետ սահմանվի։ «Օրինակ՝ այսքան ժամանակում պետք է վերականգնվի, սա շատ կարևոր կոսմետիկ և էսթետիկ նշանակություն ունի։ Այսինքն՝ մենք պետք է հստակ ստանդարտ սահմանենք, կամ պայմանագրերի մեջ պետք է սահմանենք, որ եղել է՝ ուրեմն այսքան ժամկետում դրա վերականգնումը պետք է իրականացվի՝ ծավալից կախված։ Այդտեղ էլ վերահսկողական գործառույթները պետք է դիտարկել և ԱՊՊԱ-ի հետ փոխկապակցվածությունները նայել, հասկանալու համար, թե ինչպես է աշխատում այդ սխեման և մեխանիզմը»,– ասել է վարչապետը։ 

Երկրի ղեկավարի խոսքով՝ ճանապարհաշինարարությունն այն ոլորտներից է, որտեղ մոտավորությունը շատ է՝ սրանից բխող բոլոր հետևանքներով, և պետք է շարունակական աշխատանքներ տանել։ «Այստեղ էլ նորից գործիքը թվայնացումն է, օրինակ՝ պետք է իմանանք մեր հանրապետության ճանապարհներին քանի ճանապարհային նշան կա։ Սա իմացանք՝ պետք է իմանանք, թե որ ճանապարհին քանի նշան կա, այս էլ իմացանք՝ պետք է իմանանք այդ ճանապարհային նշանը քարտեզի վրա որտեղ է դրված՝ կոորդինատի ճշտությամբ։ Խոսքը պետական միջոցների սպառման և կառավարման արդյունավետության մասին է, մարդկանց անվտանգության մասին է, երթևեկության կոմֆորտի մասին է և այլն, էլ չեմ ասում էսթետիկ տեսքի, որովհետև սա էլ է մի բան, որ մենք մոռանում ենք։ Ճանապարհը պետք է էսթետիկ տեսք ունենա, որովհետև, երբ ասում ենք ներդրումային գրավչություն, զբոսաշրջային գրավչություն, հետևաբար՝ այդ խնդիրն առաջադրում եմ։ Դա պետք է սկսել Հյուսիս-հարավից, որովհետև այն հսկայական ներդրումային ծրագիր է, ահռելի գումարներ են ծախսվում, և այդ ճանապարհն էլ ունի, բնականաբար, ահռելի նշանակություն, հատկապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման տրամաբանությամբ հոսքերը մեծանալու են, մենք պետք է համոզված լինենք, որ տիրապետում ենք»,– նշել է վարչապետ Փաշինյանը։

Ջրային ոլորտում առաջնային են սահմանվել ՕԿՋ-ների կառուցումը։ Նախատեսված 10 ՕԿՋ-ներից 3 կառուցված է, մնացածը գտնվում են շինարարական և մրցութային տարբեր փուլերում։

Նախարարը ներկայացրել է նաև Քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրականացված աշխատանքները, ըստ որի՝ օրենսդրական փաթեթ է մշակվել  անօդաչու թռչող համակարգերի և էլեկտրական շարժիչով վերթիռների շահագործման կանոնակարգումը և վերահսկողությունն իրականացնելու նպատակով։ Ուղևորափոխադրումների զարգացման ծրագրի շրջանակում Wizz Air ավիաընկերությունը բազավորվել է Հայաստանում, «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններից մեկնարկել է նոր միջազգային չվերթներ մի շարք ուղղություններով։

Անդրադառնալով 2025 թվականի գործունեությանը՝ նախարար Խուդաթյանը նշել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքներում իրականացվել են շուրջ 61 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծրագրեր։ Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 33,6 մլրդ դրամ, ՀՀ համայնքների համաֆինանսավորումը կազմել է 26,8 մլրդ դրամ և 683 մլն դրամը՝ այլ ներդրողների համաֆինանսավորումը։

Հրատապ ծրագրով մարզերում իրականացվել են 36 կապիտալ բնույթի ծրագրեր՝ ընդհանուր 2 միլիարդ 646 միլիոն 139 հազար 300 հարյուր դրամ արժեքով։

2025թ. 17 համայնքներում իրականացվել են 31 ծրագրեր` ընդհանուր 1,2 մլրդ դրամ արժեքով։ 22 համայնքներում կամավոր հիմունքներով իրականացվել են 28 ծրագրեր: Այդ նպատակով համայնքային բյուջեներից հատկացվել է շուրջ 368,5 մլն դրամ։

Անցած տարում արտադրվել է շուրջ 9721,2 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Արևային կայանների արտադրությունն աճել է 71,2%-ով։ Արևային կայանների հզորությունը կազմել է 1100ՄՎտ, որը նախորդ տարվա դրությամբ աճել է շուրջ 43% -ով: Գործել են 640 ՄՎտ հզորությամբ՝ 50 059 ինքնավար էներգաարտադրող։

Ազդակիր համայնքներին մասհանումների մասին կարգավորումների համաձայն՝ պետական բյուջե վճարված ռոյալթիներից 6 համայնքներում իրականացվել են համայնքային մասհանումների ծրագրեր: Իրականացվող ծրագրերի ֆինանսավորման չափը կազմում է 1 մլրդ 634 մլն դրամ։

Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ամբողջությամբ ներդրվել է Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը։ Կայացել են Գեղարքունիքի մարզի Սևանի, Ճամբարակի և Գավառի միասնական երթուղային ցանցերի օպերատորների ընտրության մրցույթները։

ՀՀ միջազգային օդանավակայաններում նախորդ տարի գրանցվել է ուղևորահոսքի բացառիկ աճ՝ կազմելով 5,75 մլն ուղևոր, ինչը 7,5% ավելին է 2024թ-ի արդյունքներից։ 2025թ-ին մեկնարկել են չվերթեր 10 նոր ուղղություններով։

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,055,390.4 հազար դրամ, որը 2024թ-ի նույն ժամանակահատվածի 798,074.4 հազար դրամի համեմատ աճել է 32.24 %-ով:

Նախարարությունը 2025թ-ի ընթացքում կատարված աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից փաստացի ծախսել է 293.5 մլրդ դրամ, որի արդյունքում կատարողականը 2025թ-ի ճշտված բյուջեի (318.1 մլրդ դրամ) նկատմամբ կազմել է 92.3%, իսկ հաստատված բյուջեի (288.4 մլրդ դրամ) նկատմամբ՝ 101.8%։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում
Ամենադիտված