Էդգար Պետրոսյանը նշանակվել է ՀՖՖ գլխավոր քարտուղար
Սպորտ
Էդգար Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Սա շատ պատասխանատու պաշտոն է, և ես անելու եմ ամեն բան հանուն մեր ֆուտբոլի, հանուն ակումբների և հավաքականի։ Խնդիրներ կան, ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ ֆուտբոլում, և այդ խնդիրները տարբեր են։ Ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է դրանք կարգավորել ու շտկել՝ թե՛ օրակարգային, թե՛ ոչ օրակարգային ձևաչափերով։ Ես էլ իմ հերթին փորձելու եմ օգնել, որպեսզի այդ խնդիրներն ավելի արագ լուծում ստանան։
Շուրջ երկու տարի աշխատել եմ ֆեդերացիայում՝ որպես մրցումների բաժնի ղեկավար։ Այդ ընթացքում հասցրել եմ խորությամբ ճանաչել և հասկանալ հայկական ֆուտբոլի խնդիրները»,- ՀՖՖ-ին տված հարցազրույցում նշել է Էդգար Պետրոսյանը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից