«Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ»․ Արարատ Միրզոյան
Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություններին, գրել է․
«2-րդ նախագահ աշխատած ՌՔ֊ը խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից: Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ:
Հ.Գ. Փորձելով անդրադառնալ ԵԽԽՎ-ում իմ ելույթին` սույն անձն ուղղակի ստել է, բայց դե իր դեպքում դա թերևս նորմալ է»:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 29-ի իր ասուլիսում ասել էր․
«ԱԳ նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր։ Մեղադրելը, թե եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի աբսուրդ է»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից