Նոր հետապնդումներ 7 եպիսկոպոսների նկատմամբ
Ահա՛ այն հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և մեղադրանք ներկայացնելու նպատակով այսօր կանչվել են ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին գրել է իրավաբան Աբրասիմ Աթոյանը:
«Կարծում եմ մեղադրանքների շարքը շարունակական է լինելու՝ հաջորդիվ մեղադրանքներ կառաջադրվեն նաև ԳՀԽ-ի աշխարհական անդամներին, ապա նաև ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ:
Նշված եպիսկոպոսներն են.
1. Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան՝ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն,
2. Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան՝ Գուգարաց թեմի առաջնորդ,
3. Տ․ Կիրակոս եպիսկոպոս Դավթյան՝ Վիրահայոց թեմի առաջնորդ,
4. Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյան՝ Սյունյաց թեմի առաջնորդ,
5. Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան՝ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն,
6. Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյան,
7. Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան
Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն»,- նշել է Աթոյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից