Մոդին հայտարարել է Հնդկաստանի՝ արաբական երկրների հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության մասին
Հնդկաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը արաբական երկրների հետ առևտրի և ներդրումների ոլորտում, հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին։
Շաբաթ օրը Մոդին ընդունել է արաբական երկրների արտաքին գործերի նախարարների պատվիրակությանը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև արաբական պատվիրակությունների ղեկավարներին, որոնք ժամանել էին Հնդկաստան՝ մասնակցելու Հնդկաստանի և արաբական երկրների արտաքին գործերի նախարարների երկրորդ հանդիպմանը։
«Վարչապետը ներկայացրել է առաջիկա տարիների համար հնդկա-արաբական գործընկերության իր տեսլականը և վերահաստատել Հնդկաստանի հանձնառությունը հետագա համագործակցությունը խորացնելու առևտրի և ներդրումների, էներգետիկայի, տեխնոլոգիաների, առողջապահության և այլ առաջնահերթ ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների», — նշվում է վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից