Մեքենան հայտնվել է ջրատարում․ կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Հունվարի 31-ին, ժամը 21։19-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորին, ապա պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից