ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
Սպորտ
Շախմատի միջազգային ֆեդերացիայի փետրվար ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 գրոսմայստեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանից միայն մեկ գրոսմայստեր կա` Շանթ Սարգսյանը, որը 55-րդն է: Տղամարդկանց դասակարգման աղյուսակում առաջինը դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է:
Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյանը (42-րդ տեղ), Մարիամ Մկրտչյանը (72-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (77-րդ տեղ): Կանանց մոտ վարկանիշային աղյուսակի առաջին տեղում չինուհի Հու Յիֆանն է:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 18-րդն է։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից