Հանրային տրանսպորտի մեծամասշտաբ գործադուլ Գերմանիայում
Աշխարհ
Գերմանիայում այսօր՝ փետրվարի 2‑ին, տասնյակ հազարավոր հանրային տրանսպորտի աշխատողներ դուրս են եկել Verdi նախաձեռնած գործադուլի, ինչը մեծ քաղաքներում, ծայրամասում կանգնեցրել է ավտոբուսների և տրամվայների աշխատանքը հայտնում է reuters-ը։
Verdi ներկայացնում է մոտ 100 000 աշխատողի շահերը, և աշխատավարձերի ու պայմանների շուրջ բանակցությունները նահանգային ու տեղական գործատուների հետ դեռևս արդյունք չեն տվել։
Գործադուլը ազդում է մոտ 150 տեղական տրանսպորտային ընկերությունների վրա Գերմանիայի 16 նահանգներից գրեթե բոլորում, ներառյալ Բեռլինը, Համբուրգը և Բրեմենը։
Սպասվում է, որ հաջորդ բանակցությունները կմեկնարկեն փետրվարի 9‑ին, իսկ արհմիությունը նախազգուշացնում է, որ համաձայնեցված առաջարկների բացակայությունը կարող է բերել նոր գործադուլների։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից