Բաքվում հայտնել են մինչև հունիս խաղաղության պայմանագիրը կնքելու հնարավորության մասին
Քաղաքական
«Մենք կարող ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչև Հայաստանում հաջորդ ընտրությունները, այսինքն՝ մինչև այս տարվա հունիսը»։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին այսօր Միլի Մեջլիսի նիստում հայտարարել է պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։
Ադրբեջանցի պատգամավորը կրկին շեշտել է, որ դրան հասնելու համար «Հայաստանը իբր պետք է պարտավորվի իր նոր Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել»։
«Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին: Այն պետք է քննարկվի խորհրդարանում: Ես առաջարկում եմ այս հարցը ներառել գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից