Ամենացուրտ գիշերը դեռ առջևում է. Լեհաստանում տասնյակ մարդիկ են մահացել սառնամանիքից
Աշխարհ
Լեհաստանում առնվազն 38 մարդ է մահացել սառնամանիքի և հիպոթերմիայի պատճառով։ Այս մասին ասել է Ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Վիեսլավ Շչեպանսկին։ Նրան մեջբերել է Wiadomości-ն։
ՆԳՆ-ն պարզաբանել է, որ վերջին երկու մահերը տեղի են ունեցել 24 ժամվա ընթացքում։ Տեղեկություններ կան նաև երկրի հյուսիսում գտնվող Կույավա-Պոմերանյան վոյեվոդությունում ևս երկու մահվան մասին։ Հաստատվելու դեպքում ցրտից մահացածների թիվը կհասնի 40-ի։
Շչեպանսկին նշել է, որ ամենացուրտ գիշերը դեռ առջևում է։ Փետրվարի 2-ի գիշերը Սուվալկիում ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -29°C, բայց դա կզգացվի ինչպես -36-ից -38°C։
«ՆԳՆ-ն և վարչակազմի նախարարությունը տագնապ է հնչեցնում», - ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից