Պատրաստ ենք շարունակել համագործակցությունը ՀՀ-ի հետ․ Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի ԶՈւ ԳՇ պետին
Քաղաքական
Այսօր ընդունել եմ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին, հայտնում է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Բարձր եմ գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:
Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից