Ռոնալդուն մտադիր է բոյկոտել «Ալ-Նասրի» առաջիկա խաղը
Սպորտ
«Ալ-Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բոյկոտել Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի խաղը ակումբի ղեկավարության պատճառով, հաղորդում է պորտուգալական A Bola հրատարակությունը։
Հարձակվողի որոշումը բխում է Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամի (PIF) կողմից ակումբի կառավարման նկատմամբ նրա դժգոհությունից։
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն կարծում է, որ PIF-ը իր թիմին ավելի քիչ ուշադրություն և ռեսուրսներ է հատկացնում, քան իր կողմից վերահսկվող մյուս ակումբները, մասնավորապես՝ «Ալ-Հիլալը»։ Որպես այս քաղաքականության դեմ բողոքի նշան՝ թիմի ավագը հրաժարվել է դաշտ դուրս գալ փետրվարի 2-ին նախատեսված խաղում։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից