Առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ․ հունգարացի պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանին
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ կատարած այցի համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել նման այցերի կարեւորությունը Հայաստան-Հունգարիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։
Իշտվան Յակաբն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացման շուրջ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից