Մեծ Բրիտանիայում ռազմական բազաների մոտ անօդաչու թռչող սարքերի միջադեպերը կրկնապատկվել են
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի ռազմական բազաների մոտ անօդաչու թռչող սարքերի գրանցված միջադեպերի թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 266-ի՝ նախորդ տարվա 126-ի դիմաց, հայտնում է Reuters-ը։
Պաշտպանության նախարար Ջոն Հիլիի խոսքով՝ այս աճը վկայում է անվտանգության սպառնալիքների փոփոխվող բնույթի մասին։ Այդ կապակցությամբ կառավարությունը որոշել է ընդլայնել զինվորականների լիազորությունները՝ թույլ տալով նրանց ինքնուրույն ոչնչացնել ռազմական օբյեկտների մոտ հայտնված օդային, ցամաքային և ստորջրյա անօդաչու սարքերը՝ առանց ոստիկանության միջամտության։
Վերջին ամիսներին դրոնների ներխուժումները հանգեցրել էին նաև Բելգիայի և Դանիայի օդանավակայանների ժամանակավոր փակմանը։ Մասնագետները որոշ դեպքերում չեն բացառել արտաքին միջամտության հավանականությունը, ինչը Ռուսաստանը հերքել է։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ ռազմական օբյեկտների անվտանգությունը էապես խստացվել է։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից