Դատարանը փակ նիստում քննում է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը
Իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն սկսել է քննել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկարաձգելու հարցը:
Մայր Աթոռի դիվանապետի փաստաբան Սերգեյ Հարությունյանը փակ նիստից առաջ ասաց՝ հույս ունի, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը «կփոխի սրբազանի խափանման միջոցը»:
Փաստաբան Արսեն Բաբայանն իր հերթին նշեց․ «Միջնորդելու ենք բոլոր հնարավոր այլընտրանքային խափանման միջոցները, այդ թվում՝ դրանց համակցությունը, միայն թե բանտային կալանք չլինի: Բայց բան էլ չի փոխվելու, նույնն ա լինելու, ինչ որ եղել ա»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում