Արամ Ա Վեհափառը Լիբանանում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Քաղաքական
Արամ Ա Վեհափառը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանին․
«Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 2 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի Հանրապետութեան մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճդապի Ամանի:
Դեսպանը ընդհանուր գիծերով ներկայացուց Իրանի պարզած ներկայ վիճակը եւ տարածաշրջանէն ներս խաղաղութեան հաստատման գծով անոր մօտեցումները: Ան նաեւ անդրադարձաւ Հայաստանի եւ Իրանի գործակցութեան:
Հանդիպման աւարտին, դեսպան Ամանի յայտնեց, թէ շուտով պիտի վերադառնայ Իրան եւ Լիբանանի մէջ նախապէս ծառայած դեսպան մը պիտի փոխարինէ զինք»,- նշվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին