«Պատիվ ունեմ»–ի պատգամավորները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ քննարկել են քաղաքական հարցեր
Քաղաքական
Հայաստանում գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով փետրվարի 2-ին խորհրդարան են այցելել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետներ Դինարա Դիլդաբեկովան, Այլա վան Հեյլ Մերդանովիչը եւ Լաուրա Սիմոնյանը, այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:
Փորձագետները հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Աննա Մկրտչյանի եւ Թագուհի Թովմասյանի հետ:
Ընդդիմադիր պատգամավորները, ողջունելով հյուրերին խորհրդարանում, շնորհակալություն են հայտնել քննարկման հնարավորություն ընձեռելու համար:
Փորձագետները Հայաստանում են ՀՀ Կառավարության պաշտոնական հրավերով: Դինարա Դիլդաբեկովայի ներկայացմամբ՝ նախատեսվում են մի շարք հանդիպումներ շահագրգիռ կողմերի` կառավարության, քաղաքական, ընդդիմադիր կուսակցությունների, օրենսդիրների եւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Նպատակն է արձանագրել քննարկման մասնակիցների բազմազան փորձն ու տեսակետները: Արդյունքում փորձագետները հանդես կգան համապատասխան զեկույց- առաջարկություններով:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքական կյանքում կանանց մասնակցությանը, առկա խնդիրներին եւ մարտահրավերներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին