«Opel»-ը «Սեմոյի մոտ» բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում
Արտակարգ Պատահար
Փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Դավիթ Ու.-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում՝ «Սեմոյի մոտ» ռեստորանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սառույցին, ապա ճանապարհի երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի