Սոցիալական ցանցերը կարգելվեն 16 տարեկանից փոքր երեխաներին
Աշխարհ
Իսպանիան արգելելու է սոցիալական ցանցերի մուտքը 16 տարեկանից փոքր երեխաների համար, և սոցիալական ցանցերի ղեկավարները պարտավոր կլինեն տարիքային ստուգման համակարգեր ներդնել, հայտարարեց վարչապետ Պեդրո Սանչեսը։
«Մեր երեխաները հայտնվում են մի միջավայրում, որը երբեք նախատեսված չէր նրանց համար, և մենք այլևս չենք ընդունի դա», ասաց նա։
Վարչապետը հավելեց, որ հաջորդ շաբաթ կներկայացվի նոր օրենսդրություն, որը սոցիալական ցանցերի ղեկավարներին պատասխանատվության կենթարկի անօրինական պարունակություն ունեցող նյութերի համար։
Ավստրալիան դեկտեմբեր ամսին դարձել է առաջին երկիրը, որը սահմանափակեց սոցիալական ցանցերի մուտքը 16 տարեկանից փոքր երեխաների համար, իսկ այլ երկրներ, այդ թվում Բրիտանիան և Ֆրանսիան, նույնպես քննարկում են նման քայլեր։
Նոր նախաձեռնությունը նպատակ ունի երեխաներին պաշտպանել թվային միջավայրի վտանգներից և պարզեցնել սոցիալական ցանցերի պատասխանատվության սահմանը, հայտնում է reuters-ը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի