Ֆրանսիայում իրավապահ մարմինները X սոցիալական ցանցի գրասենյակներում խուզարկություններ են անցկացնում
Աշխարհ
Ֆրանսիայում իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացնում X սոցիալական ցանցի գրասենյակներում։ Այս մասին հայտարարել է Փարիզի դատախազությունը։
«X ընկերության ֆրանսիական գրասենյակներում խուզարկություն է իրականացվում, որը կազմակերպվել է Փարիզի դատախազության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից Ազգային ժանդարմերիայի կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի և Եվրոպոլի հետ համատեղ՝ 2025 թվականի հունվարին սկսված հետաքննության շրջանակներում», - ասվում է հայտարարության մեջ։
Հունվարին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը արգելող օրինագիծ։ Օրինագիծն ընդունվել է մեծամասնության ձայներով՝ 130 անդամ կողմ է արտահայտվել նախաձեռնությանը, իսկ 21-ը՝ դեմ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի