Եվրոպական երկու երկիր Ուկրաինայի համար 301 միլիոն դոլարի ՀՕՊ համակարգ է պատվիրել
Աշխարհ
Շվեդիան և Դանիան BAE Systems-ից Ուկրաինայի համար պատվիրել են 2,7 միլիարդ կրոն (ավելի քան 301 միլիոն դոլար) արժողությամբ հակաօդային հրետանային համակարգ։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պաուլ Ջոնսոնը իր դանիացի գործընկեր Տրոլս Լունդ Պաուլսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Tridon Mk2 համակարգը կարող է խփել անօդաչու թռչող սարքեր, թևավոր հրթիռներ և նույնիսկ ուղղաթիռներ։ Դա շվեդական պաշտպանական արդյունաբերության հաջողակ և արագ զարգացող համակարգ է», - ասել է Ջոնսոնը։
Արտադրությունն արդեն սկսվել է։ Մատակարարումը, ըստ գնահատականների, կտևի մոտավորապես մեկ տարի։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի