Մակրոնը խոսել է Պուտինի հետ հանդիպումների նախապատրաստական աշխատանքների մասին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների նախապատրաստական աշխատանքները տեխնիկական մակարդակով ընթանում են, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մակրոնը նշել է, որ զուգահեռ խորհրդակցություններ են ընթանում եվրոպացի գործընկերների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ավելին, նա նշել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Կամավորների կոալիցիայի» միջոցով ուկրաինական հակամարտության ավարտի վերաբերյալ ապագա քննարկումների համար։
Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպայի համար կարող է օգտակար լինել Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելը։ Ֆրանսիայի առաջնորդը հավելել է, որ նման շփումները պետք է տեղի ունենան համակարգված ձևով և լիակատար թափանցիկությամբ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի