ԱՄՆ-ն պաշտոնապես հաստատել է իրանական անօդաչու թռչող սարքի ոչնչացումը
ԱՄՆ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35C կործանիչը խոցել է իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը այն բանից հետո, երբ այն ագրեսիվ մոտեցել է USS Abraham Lincoln ավիակիրին, Fox News-ին հայտnել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) խոսնակ, կապիտան Թիմ Հոքինսը։
Abraham Lincoln-ը գտնվել է Արաբական ծովում՝ Իրանի հարավային ափից մոտ 800 կիլոմետր հեռավորության վրա։ Անօդաչու թռչող սարքը շարժվում էր դեպի ավիակիրը՝ չնայած ԱՄՆ զինված ուժերի կողմից միջազգային ջրերում ձեռնարկված դեէսկալացիայի միջոցառումներին։
Հոքինսը նշել է, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է ինքնապաշտպանության նպատակով՝ նավը և դրա անձնակազմը պաշտպանելու համար։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի