Թրամփը Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո ցանկանում է ինչ-որ բան ստանալ Ռուսաստանից. FP
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում հիմնված է այն համոզմունքի վրա, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքը, գրում է Foreign Policy ամսագիրը։
Հոդվածի հեղինակի խոսքով՝ ամերիկացի առաջնորդն արդեն իսկ կանխատեսում է այն շահույթը, որը Միացյալ Նահանգները կարող է ստանալ Ռուսաստանի հետ համագործակցությունից՝ չնայած այն հանգամանքին, որ այդ ներդրումները կլինեն երկարաժամկետ և կապված կլինեն որոշակի ռիսկերի հետ։
Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 4-ին և 5-ին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ բանակցություններին կմասնակցի նույն պատվիրակությունը, որը մասնակցել է նախորդ փուլին, որը տեղի է ունեցել հունվարի 23-ին և 24-ին։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի