Միացյալ Նահանգները ռազմական կոնտինգենտ է ուղարկել Նիգերիա
ԱՄՆ
Ամերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է Նիգերիա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարության (AFRICOM) ղեկավար գեներալ Դագվին Անդերսոնին։
Ավագ զինվորական պաշտոնյայի խոսքով՝ ամերիկյան փոքր ռազմական կոնտինգենտի տեղակայումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և Նիգերիան համաձայնության են եկել Արևմտյան Աֆրիկայում ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարը ուժեղացնելու և այս ոլորտում համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ։
Անդերսոնը նշել է, որ Նիգերիա ժամանող զորքերը ունեն մի շարք եզակի հնարավորություններ ահաբեկչության դեմ պայքարելու համար։
Նիգերիայի պաշտպանության նախարար Քրիստոֆեր Մուսան հաստատել է երկրում ամերիկյան զորքերի ներկայությունը, բայց որևէ այլ մանրամասնություն չի տրամադրել։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի