Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ում կառավարության շաթդաունի վերացման մասին օրինագիծը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը՝ ազդարարելով կառավարության աշխատանքի դադարեցման ավարտը, հաղորդում է CNN-ը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թրամփի կողմից օրինագծի ստորագրումը թույլ է տալիս վերսկսել հիմնական դաշնային գործակալությունների ֆինանսավորումը մինչև ֆինանսական տարվա վերջը (սեպտեմբերի 30-ը): Այնուամենայնիվ, սա կարող է դեֆիցիտ թողնել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության համար։
Հունվարի 31-ին Թրամփը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունը չի ցանկանում կառավարության աշխատանքի դադարեցում, քանի որ դա բացասաբար կանդրադառնա իր հեղինակության վրա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան