Թրամփը ներկայացրել է իր ապագա՝ 300 միլիոն դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճի մակետը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում ներկայացրել է իր ապագա 300 միլիոն դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճի առաջին մակետը, գրում է Metro-ն։
Սպիտակ տան ապագա պարահանդեսային դահլիճը կնախագծվի նեոդասական ոճով՝ երկար սպիտակ ճակատով, բարձր սյուներով։ Շալոմ Բարանեսը նշանակվել է նախագծի ճարտարապետ։
«Գլխավոր շենքին նույնական բարձրությամբ և մասշտաբով՝ նոր պարահանդեսային դահլիճը լիովին հավատարիմ է պատմական Սպիտակ տանը։ Սա հանրությանը ներկայացված առաջին ռենդերինգն է։ Նշում. նոր թևի հյուսիսային պատը Սպիտակ տան հյուսիսային ճակատի կրկնօրինակն է, որը տեսանելի է պատկերի աջ կողմում», - ասել է Թրամփը գրառման մեջ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի