Արևմուտքում պնդում են՝ Ռուսաստանը եվրոպական երկրներից գաղտնի տվյալներ է որսացել
Աշխարհ
Երկու ռուսական տիեզերական արբանյակներ հաջողությամբ որսացել են Եվրոպայի վրայով հաղորդակցությունները՝ այդպիսով հասանելիություն ստանալով գաղտնի տեղեկատվությանը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հաղորդագրությունում նշվում է, որ երկու ռուսական տիեզերանավերը որսացել են մայրցամաքի վրայով անցնող առնվազն մեկ տասնյակ կարևոր արբանյակների հաղորդակցությունները։
Անանուն պաշտոնյաների խոսքով՝ որսումները «ոչ միայն վտանգում են արբանյակների կողմից փոխանցվող զգայուն տեղեկատվությունը, այլև կարող են թույլ տալ Մոսկվային մանիպուլյացիայի ենթարկել նրանց հետագծերը կամ նույնիսկ հանգեցնել դրանց բախմանը»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի