Եվրամիությունը հայտարարել է Ռուսաստանի հետ պատերազմի մասին
Աշխարհ
Եվրամիության դիվանագիտական ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը հայտարարել է, որ Եվրոպան արդեն գտնվում է պատերազմի վիճակում Ռուսաստանի հետ։
«Մենք արդեն գտնվում ենք Ռուսաստանի հետ պատերազմի վիճակում: Եթե խոսենք պատերազմի մասին՝ եվրոպական երկրների քաղաքացիների զորակոչով և նրանց մասնակցությամբ մարտական գործողություններին առաջնագծում, ես նախընտրում եմ մտածել, որ դա տեղի չի ունենա», — ասել է նա Pais թերթին տված հարցազրույցում։
Ըստ նրա՝ Եվրամիության համար անհրաժեշտ է հասնել «արդարացի և կայուն խաղաղության», և դրա համար հարկավոր կլինի ԱՄՆ-ի աջակցությունը։ Մարտինես Կարբոնելը նշել է, որ եվրոպացիները պետք է ընկալեն առաջնահերթությունների փոփոխությունը, քանի որ պաշտպանությունը ուժեղացնելը պահանջելու է ռեսուրսների վերազբաշխում և կարող է նշանակել սովորական կյանքից որոշակի հարմարավետությունից հրաժարվելը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի