Աշխարհի մի շարք տարածաշրջաններում իրավիճակը դարձել է պայթյունավտանգ. Կրեմլ
Քաղաքական
Աշխարհի մի քանի տարածաշրջաններում ձևավորվել է ծայրահեղ լարված և պայթյունավտանգ իրավիճակ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով միջազգային զարգացումները և դրանց շուրջ ընթացող բարձր մակարդակի շփումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ուշակովը անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև անցկացված տեսակոնֆերանսին՝ նշելով, որ զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արդիական միջազգային խնդիրներին։ Նրա խոսքով՝ քննարկումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ մի շարք տարածաշրջաններում իրավիճակը հասել է վտանգավոր լարվածության մակարդակի։
Ավելի վաղ Յուրի Ուշակովը նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ը մինչ այժմ չի արձագանքել Ռուսաստանի առաջարկին՝ կապված ռազմավարական հարձակողական զինատեսակների կրճատման պայմանագրի հետ, ինչը, ըստ Կրեմլի ներկայացուցիչների, հավելյալ անորոշություն է ստեղծում գլոբալ անվտանգության համակարգում։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի