Ուկրաինայում հայտարարել են Ռուսաստանի հետ ռազմական բանակցություններում առաջընթացի մասին
Քաղաքական
Ռուսաստանն ու Ուկրաինան հունվարի 23–24-ին կայացած հանդիպման ընթացքում առաջընթաց են արձանագրել բանակցությունների ռազմական հատվածում։ Այդ մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին՝ նշելով, որ քննարկումները ընթացել են փակ ձևաչափով։
Լրատվամիջոցի տվյալներով՝ առաջին հանդիպման ընթացքում պատվիրակությունները բաժանվել են երկու ենթախմբի՝ ռազմական և քաղաքական։ Ռազմական ենթախմբին հաջողվել է հասնել որոշակի արդյունքների, մինչդեռ քաղաքական հարցերում առաջընթաց չի գրանցվել։ Նշվում է, որ քաղաքական ոլորտում տարաձայնությունները քիչ են, սակայն դրանք շարունակում են մնալ սկզբունքային։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռազմական բանակցությունների շրջանակում քննարկվել են ուժերի հնարավոր տարանջատման, ռազմական գործողությունների և հրադադարի մոնիթորինգի մեխանիզմների, ինչպես նաև հրադադարի վերահսկման և համակարգման կենտրոնի ստեղծման հարցերը՝ այդ թվում, թե որ երկրները կարող են ներգրավվել այդ կառույցում։ Երեքակողմ բանակցությունները՝ Ռուսաստան, Ուկրաինա և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ, անցկացվել էին Աբու Դաբիում, իսկ հաջորդ փուլը նախատեսված է փետրվարի 4-ին։ Ռուսաստանի պատվիրակությունը կրկին կգլխավորի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի