Արարատիի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի
Իրավունք
Փետրվարի 3-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում ծառայություն իրականացնելիս, Արարատի մարզի պարեկները տեխզննում չունենալու հիմքով կանգնեցրել են «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա։
Պարզվել է նաև, որ Վեդի քաղաքի բնակիչ 29-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում է, ինչպես նաև զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Նա պարեկներին է ներկայացրել ծխախոտի տուփ, որի մեջ կար մոխրացած հետքերով կաթուցիչ և սպիտակ բյուրեղանման զանգվածով տոպրակ։
Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին, մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
ՆԳՆ ոստիկանություն


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել