22-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի մուտքի մոտ Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Ալբերտ Ք․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, քարերին բախվելով կողաշրջված հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի