WSJ․ ԱՄՆ-ում սկսել են հետաքննություն՝ Թրամփի հետ կապված կրիպտոընկերությունում ԱՄԷ-ի ներդրումների վերաբերյալ
ԱՄՆ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ռո Խաննան ուսումնասիրում է 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումները, որոնք Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների ներկայացուցիչների կողմից ուղղվել են World Liberty Financial (WLF) կրիպտոընկերությանը, որը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի հետ։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը։
Օրենսդիրը WLF-ի ղեկավար Զաք Ուիթքոֆից՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի և այդ ընկերության համահիմնադիր Սթիվեն Ուիթքոֆի որդուց, պահանջել է ներկայացնել փաստաթղթեր այն գաղտնի գործարքի վերաբերյալ, որը կնքվել է Թրամփի երդմնակալությունից կարճ ժամանակ առաջ՝ 2025 թվականի հունվարին։
Պարբերականի տվյալներով՝ ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի վաճառքի վերաբերյալ 500 միլիոն դոլարի գործարքը ստորագրվել է Դոնալդ Թրամփի որդու՝ Էրիկ Թրամփի, ինչպես նաև ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թահնուն բեն Զայեդ Ալ Նահայյանի վստահված անձանց կողմից։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու