Nike-ը կասկածվում է սպիտակամորթ աշխատակիցների նկատմամբ խտրականություն դրսևորելու մեջ
ԱՄՆ
ԱՄՆ-ի Հավասար զբաղվածության հնարավորությունների հանձնաժողովը (EEOC) կհետաքննի Nike ընկերությունը՝ աշխատակիցների նկատմամբ խտրականության մասին բողոքների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է գործակալության մամուլի ծառայությունը իր կայքում։
EEOOC-ը ստացել է սպիտակամորթ աշխատակիցների նկատմամբ համակարգված «ռասայական խտրականության» վերաբերյալ բողոքներ։ Գործակալությունը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ Nike-ը տրամադրի գրառումներ այն մասին, թե ինչպես է այն հաշվի առնում աշխատակիցների ռասան և էթնիկ պատկանելությունը, այդ թվում՝ աշխատանքից ազատման, պաշտոնի բարձրացման և փոխհատուցման վերաբերյալ որոշումներ կայացնելիս։
«Կան համոզիչ ապացույցներ, որ Nike-ի բազմազանության, հավասարության և ներառման ծրագրերը կարող են խախտել ռասայական խտրականության վերաբերյալ դաշնային արգելքները», - ասել է EEOOC-ի հանձնակատար Անդրեա Լուկասը՝ հավելելով, որ քննիչները կանցկացնեն «համալիր հետաքննություն»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի