Սպիտակ տունը հայտարարել է Մինեսոտայում անօրինական ներգաղթյալներին ձերբակալելու ամենամեծ գործողության մասին
ԱՄՆ

Սպիտակ տունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների աշխատակիցները Մինեսոտա նահանգում անցկացված խոշորագույն գործողության ընթացքում ձերբակալել են ավելի քան 4 հազար անօրինական միգրանտ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտ, որոնց մեջ եղել են մարդասպաններ, բռնաբարողներ, բանդաների անդամներ և ահաբեկիչներ», – նշվում է Սպիտակ տան X (նախկին Twitter) հաղորդագրությունում։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Կերոլայն Լիվիտը պարզաբանել է, որ Metro Surge գործողության արդյունքների հիման վրա Վաշինգտոնը որոշում է կայացրել նվազեցնել Մինեսոտայում ֆեդերալ իրավապահների քանակը և նրանց վերադարձնել իրենց տեղակայման վայրերը։

Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի