Ֆինլանդիայի ԱԳ նախարարը կոչ է արել ՆԱՏՕ-ն հանել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ցանկից
Աշխարհ
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը կոչ է արել ԱՄՆ պաշտոնյաներին չբնութագրել Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքները՝ որպես «ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին համանման»։ Այս մասին հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հեռագրին։
Հրապարակումը հաղորդում է, որ Վալտոնենը հունվարի 19-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։
Վալտոնենը կարծում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի հետ համեմատելը կարող է «խաթարել դաշինքի հիմքում ընկած փոխադարձ պաշտպանության սկզբունքը»։
«Նա զգուշացրել է, որ դա կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին նման անվտանգության երաշխիքների և Ուկրաինային տրված ցանկացած երկկողմանի խոստման միջև շփոթության։ Հեռագրում նաև մեջբերվում է նրա խոսքերը, որ անհրաժեշտ է ստեղծել «պաշտպանիչ պատնեշ» ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքների միջև», - գրում է Politico-ն։
Հեռագրում նաև նշվում է, որ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարը «նմանատիպ նկատառումներ» է արտահայտել հետագա հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի