Կրեմլը չի հաստատում և չի հերքում Մակրոնի խորհրդականի հնարավոր այցը Մոսկվա
Քաղաքական
Կրեմլը չի պատրաստվում ոչ հաստատել, ոչ էլ հերքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդական Էմանուել Բոննի հնարավոր այցի մասին տեղեկությունները Մոսկվա։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ Մակրոնի դիվանագիտական խորհրդականը, ենթադրաբար, այցելել է Մոսկվա՝ ռուսական կողմին համոզելու Եվրոպայի մասնակցության անհրաժեշտության հարցում Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում։ Ըստ հրապարակման՝ այցը ունեցել է փակ դիվանագիտական բնույթ։
Միաժամանակ նշվում է, որ Ֆրանսիայի նախագահի նստավայր Ելիսեյան պալատը նույնպես չի հաստատել, բայց և չի հերքել այդ տեղեկությունը։ Կրեմլի արձագանքը փաստացի համընկնում է Փարիզի պաշտոնական դիրքորոշման հետ՝ պահպանելով հարցի շուրջ լռության քաղաքականությունը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի