Եվրոպան մի քանի փորձ է արել՝ միանալու Աբու Դաբիում կայանալիք բանակցություններին
Աշխարհ
Եվրոպան մի քանի փորձ է արել` միանալու Աբու Դաբիում կայանալիք Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտասահմանյան աղբյուրին։
«Եվրոպան փորձում է միանալ բանակցություններին՝ մի քանի փորձ անելով», - նշել է գործակալության աղբյուրը։
Չորեքշաբթի և հինգշաբթի՝ փետրվարի 4-ին և 5-ին, Աբու Դաբիում տեղի ունեցավ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը։ Բանակցությունների մեկնարկից առաջ Սպիտակ տունը հաստատել է Ուիթկոֆի և Քուշների մասնակցությունը։ Դոնալդ Թրամփի վարչակազմի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ամերիկայի նախագահը պատրաստ է «անհնարինը հնարավոր դարձնել»՝ հասնելու Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ